ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«ԱՐՈՔՍ ԳՐՈՒՊ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ

ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Սույն գաղտնիության քաղաքականությունը գործում է այն տեղեկատվության նկատմամբ, որը «ԱՐՈՔՍ ԳՐՈՒՊ» ընկերությունը (այսուհետ՝ նաև «Ընկերություն») կարող է ստանալ Ընկերությանը պատկանող www.aroxgroup.am կայքից (այսուհետ՝ նաև «Կայք») օգտվողի (այսուհետ՝ նաև «Օգտատեր») (Ընկերությունը և Օգտատերը միասին հիշատակվելիս՝ նաև «Կողմեր») վերաբերյալ (այսուհետ՝ նաև «Գաղտնիության քաղաքականություն»):Ընկերությունը չի վերահսկում և պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կայքերի և/կամ բջջային հավելվածների համար, որոնց Օգտատերը կարող է անցնել «Կայքում» առկա հղումներով: Գաղտնիության քաղաքականության որևէ պայամանի հետ համաձայն չլինելու դեպքում Օգտատերը պետք է զերծ մնա Կայքից օգտվելուց:

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ

Ընկերությունը կարող է հավաքագրել հետևյալ տվյալները

· Անուն,ազգանունը և կոնտակտային տեղեկություններ, որոնք օգտատերը տրամադրում է հետադարձ կապի ֆորմայի լրացման միջոցով,

· էլեկտրոնային փոստի հասցեն,

Օգտագործման տվյալները.

Տվյալները, որոնք ավտոմատ կերպով փոխանցվում են Ընկերությանը Կայքից օգտվելու ընթացքում, Օգտատիրոջ սարքի (բջջային հեռախոս, համակարգիչ և այլն) վրա տեղադրված ծրագրային ապահովման միջոցով: Դրանք են.

· Օգտատիրոջ կողմից Կայքում կատարված գործողությունները, այցելության ժամանակահատվածը,

· Օգտատիրոջ գտնվելու վայրը,

· օպերացիոն համակարգը,

· բրաուզերի տեսակը,

· սարքի տեսակը,

· IP հասցեն,

· cookie-ների այլ տվյալներ:

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐ

Հավաքագրված տվյալները օգտագործվում են բացառապես՝

· Օգտատերերի հարցերին պատասխանելու համար:

· Ընկերության ապրանքների և ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար:

· Կայքի աշխատանքի և օգտատերերի փորձի բարելավման համար:

· Կայքի այցերի վիճակագրություն և վերլուծություն կատարելու համար:

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընկերությունը պարտավորվում է՝

· Ապահովել անձնական տվյալների գաղտնիությունն ու անվտանգությունը;

· Չփոխանցել տվյալները երրորդ կողմերին առանց օգտատիրոջ համաձայնության, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

· Ընկերությունը ձեռնարկում է անհրաժեշտ իրավական, կազմակերպչական և տեխնիկական միջոցները անձնական տվյալների պաշտպանության համար:

Օգտատերերի իրավունքներ

Օգտատերը ունի իրավունք՝

· Ստանալ տեղեկություններ այն մասին, թե ինչ տվյալներ են իր մասին պահպանվում:

· Պահանջել անձնական տվյալների շտկում կամ ջնջում:

· Հետ կանչել անձնական տվյալների մշակման համար: տրված համաձայնությունը՝ Ընկերությանը գրավոր դիմում ուղարկելով։

ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

Սույն գաղտնիության քաղաքականության կապակցությամբ ծագած ցանկացած վեճ լուծվում է բանակցությունների միջոցով:Կողմերը փոխադարձ համաձայնությամբ Գաղտնիության քաղաքականությունից բխող վեճերի լուծման եղանակ են սահմանում նախապահանջային եղանակը: Խախտում վկայակոչող կողմը ենթադրյալ խախտում թույլ տված կողմին խախտման վերաբերյալ ներկայացնում է գրավոր նախապահանջ:Գաղտնիության քաղաքականության նկատմամբ կիրառելի իրավունք է հանդիսանում ՀՀ օրենսդրությունը:

ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Մուտք գործելով Կայք՝ Օգտատերն հավաստում է, որ ամբողջությամբ ծանոթացել է Գաղտնիության քաղաքականության բովանդակությանը և որևէ առարկություն չունի դրա վերաբերյալ: Ընկերությունն իրավունք ունի ցանկացած պահի միակողմանի փոփոխել Գաղտնիության քաղաքականությունը: Գաղտնիության քաղաքականության նոր խմբագրությունն ուժի մեջ է մտնում Ընկերության կողմից այն Կայքում տեղադրելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ Գաղտնիության քաղաքականության նոր խմբագրությամբ: Գաղտնիության քաղաքականության որևէ մասի գործողության դադարեցումը, չեղյալ հայտարարելը կամ անվավերությունը չի հանգեցնում մյուս մասերի դադարեցմանը, չեղյալ հայտարարելուն կամ անվավերությանը: Գաղտնիության քաղաքականությունը կազմված է հայերենով, ռուսերենով և անգլերենով և պարտադիր է Կողմերի համար։ Հայերեն, ռուսերեն և անգլերեն տեքստերի միջև տարընթերցումների դեպքում առավելությունը տրվում է Գաղտնիության քաղաքականության հայերեն տարբերակին:

whatsApp Logo