ԿԱՅՔԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ
«ԱՐՈՔՍ ԳՐՈՒՊ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
1. Ընդհանուր դրույթներ
- Կայքը հանդիսանում է Ընկերության պաշտոնական առցանց հարթակը և նախատեսված է Ընկերության ապրանքների և գործունեության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար։
- Եթե Օգտատերը համաձայն չէ Պայմանների որևէ կետին, նա պետք է դադարեցնի Կայքից օգտվելը։
- Ընկերությունը իրավունք ունի փոփոխել Պայմանները՝ հրապարակելով նոր տարբերակը Կայքում։ Պայմանների նոր տարբերակը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
2. Օգտատերի իրավունքներ և պարտավորություններ
Օգտատերը իրավունք ունի․
- ծանոթանալ Կայքում ներկայացված ապրանքների և Ընկերության մասին տեղեկատվությանը,
- կապ հաստատել Ընկերության հետ Կայքում նշված շփման միջոցներով։
Օգտատերը պարտավոր է․
- Կայքից օգտվել միայն օրինական նպատակներով,
- չխաթարել Կայքի բնականոն աշխատանքը,
- չփորձել ստանալ չթույլատրված մուտք Կայքի համակարգերին։
3. Ընկերության իրավունքներ և պարտավորություններ
Ընկերությունը պարտավորվում է․
- տրամադրել ճշգրիտ և թարմացված տեղեկատվություն իր ապրանքների ու գործունեության վերաբերյալ,
- պաշտպանել Օգտատերերի տվյալները՝ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան։
Ընկերությունը իրավունք ունի․
- փոփոխել Կայքի բովանդակությունը,
- ժամանակավորապես կամ ամբողջությամբ սահմանափակել Կայքի հասանելիությունը տեխնիկական կամ այլ պատճառներով։
4. Մտավոր սեփականություն
- Կայքում ներկայացված բոլոր նյութերը՝ դիզայնը, տեքստերը, պատկերները, լոգոտիպերը և այլ տարրեր, պատկանում են Ընկերությանը։ Դրանց օգտագործումը թույլատրվում է միայն Ընկերության գրավոր համաձայնությամբ։
5. Պատասխանատվության սահմանափակում
Ընկերությունը պատասխանատվություն չի կրում․
- Օգտատերի կողմից տրամադրված տվյալներում սխալների համար (օր.՝ հետադարձ կապի ֆորմայում),
- Կայքի ժամանակավոր տեխնիկական խափանումների համար,
- Կողմնակի կայքերի գործողությունների համար, որոնց հղումները կարող են առկա լինել Կայքում։
6. Վեճերի լուծում
- Սույն Պայմանների հետ կապված բոլոր վեճերը կարգավորվում են բանակցությունների միջոցով։.
- Համաձայնության չհասնելու դեպքում վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
7. Լրացուցիչ դրույթներ
- Սույն Պայմանները կազմված են հայերենով, ռուսերենով և անգլերենով։ Տարբերությունների դեպքում գերակա է հայերեն տարբերակը։
- Պայմանները պարտադիր են Կայքի բոլոր օգտատերերի համար։

