
ՄԱՇԿԻ ԽՆԱՄՔ ԴԱՇՏԱՆԱՅԻՆ ՑԻԿԼԻ ԸՆԹԱՑՈՒՄ
Դաշտանային ցիկլը ազդում է մաշկի վրա՝ հորմոնալ փոփոխությունների պատճառով: Ահա մաշկի խնամքի համառոտ առաջարկություններ ցիկլի յուրաքանչյուր փուլում՝ հիգիենիկ միջադիրներ օգտագործելիս առողջությունն ու հարմարավետությունը պահպանելու համար:
Դաշտանային փուլ (օրեր 1–5)
Խնդիր․ չորություն, զգայունություն, գունատ տեսք։
Խորհուրդներ․ օգտագործեք նուրբ մաքրող միջոց և խորը խոնավեցնող կրեմ՝ հիալուրոնաթթվով։ Միջադիրները փոխեք յուրաքանչյուր 4–6 ժամը մեկ՝ նախընտրելով շնչող նյութերից պատրաստված տարբերակներ՝ գրգռվածությունից խուսափելու համար։ Խմեք բավարար ջուր և սնվեք օմեգա-3 հարուստ մթերքներով՝ բորբոքումը նվազեցնելու համար։
Ֆոլիկուլային փուլ (օրեր 6–14)
Խնդիր․ մաշկը վերականգնվում է, դառնում է թարմ։
Խորհուրդներ․ օգտագործեք թեթև խոնավեցնող միջոցներ և վիտամին C պարունակող շիճուկներ՝ մաշկին փայլ հաղորդելու համար։ Պահպանեք հիգիենան՝ հիպոալերգիկ միջադիրների միջոցով։ Նուրբ շերտազատումը (AHA/BHA) կարող է օգնել վերականգնել մաշկը։

Օվուլյացիոն փուլ (օրեր 15–17)
Խնդիր․ մաշկը փայլուն է, բայց կարող է մի փոքր յուղոտ լինել։
Խորհուրդներ․ Օգտագործեք նվազագույն խնամք. մաքրում, խոնավեցում, արևապաշտպան։ Ընտրեք բնական նյութերից պատրաստված միջադիրներ՝ հարմարավետության համար։ Նիացինամիդ պարունակող շիճուկները կարող են ուժեղացնել բնական փայլը։
Լուտեինային փուլ (օրեր 18–28)
Խնդիր․ յուղոտություն, բշտիկներ, զգայունություն։
Խորհուրդներ․ մաշկը մաքրեք օրը երկու անգամ՝ սալիցիլաթթվով։ Օգտագործեք ոչ կոմեդոգեն կրեմներ և բարձր կլանողականությամբ միջադրիներ՝ գրգռվածությունը նվազեցնելու համար։ Խուսափեք ագրեսիվ խնամքի միջամտություններից։
Ընդհանուր խորհուրդներ․
· Հաճախ փոխեք միջադիրները և ընտրեք հիպոալերգիկ տարբերակներ՝ առանց բույրերի։
· Սնվեք հավասարակշռված․ օմեգա-3, հակաօքսիդանտներ և բավարար ջուր՝ մաշկի առողջության համար։
· Եթե գրգռվածությունը կամ բշտիկները պահպանվում են, դիմեք մաշկաբանի։
Համակարգեք մաշկի խնամքը Ձեր ցիկլի հետ և ընտրեք որակյալ հիգիենիկ միջադիրներ՝ ձեզ վստահ ու հարմարավետ զգալու համար։
Այս հոդվածը միայն տեղեկատվական նպատակներով է և չի կարող համարվել բժշկական խորհրդատվություն։

