
ԻՆՉՊԵՍ ԹԵԹԵՎԱՑՆԵԼ ՑԱՎԸ ԴԱՇՏԱՆԻ ԺԱՄԱՆԱԿ
1.Թեթև ֆիզիկական ակտիվություն
Քայլելը կամ թեթև ձգվող վարժությունները բարելավում են արյան շրջանառությունը և նվազեցնում ցավերը։
2.Տաքության ազդեցություն
Ջերմացնող բարձիկի կիրառումը կամ տաք ցնցուղը թուլացնում են մկանները և օգնում նվազեցնել անհանգստությունը։
3.Առողջ սնունդ և բավարար հեղուկ
Խմեք բավարար քանակությամբ ջուր և ընդունեք թեթև ու հավասարակշռված սնունդ։ Սահմանափակեք կոֆեինն ու աղը։

4.Հանգիստ և քուն
Լավ քունը և հանգստանալու հնարավորությունը դաշտանի ցավերի ժամանակ շատ կարևոր են։
5.Դեղորայքի կիրառումը անհրաժեշտության դեպքում
Եթե ցավը շատ ուժեղ է, կարելի է օգտագործել ցավազրկողներ (իբուպրոֆեն, պարացետամոլ), սակայն նախընտրելի է խորհրդակցել բժշկի հետ։
6.Էմոցիոնալ առողջություն
Շնչառական վարժությունները, մեդիտացիան կամ հանգստացնող երաժշտությունը նվազեցնում են լարվածությունը։
Յուրաքանչյուր կին առանձնահատուկ է։ Լսեք ձեր մարմնի կարիքները և հոգ տարեք ձեր մասին։

